Մեր մասին
Տնօրենի խոսք
Ողջույն,
Ես Գոհար Մեկիկչյանն եմ:
«Գորով» մանկապարտեզի տնօրեն
Հարգելի ծնողներ,
18 տարի լինելով մանկավարժության ոլորտում և հստակ գիտակցելով ոլորտի բոլոր առավելությունները և թերությունները՝ ես իմ առջև դրեցի նպատակ՝ ստեղծել մանկապարտեզ, որը կբավարարի սահմանված բարձր պահանջները , կապահովի առողջ և հարմարավետ միջավայր երեխաների զարգացման, կրթման և ժամանակակից հասարակությունում ինտեգրման հարցում:
Չէ՞ որ ժամանակակից իրականությունը իր օրենքներն է թելադրում, և բնական է , որ երեխան պետք է քայլի ժամանակի հետ համահունչ , մինչդեռ ավանդական մոտեցումները կրթության մեջ արդեն չեն արդարացնում իրենց:
«Գորով » մանկապարտեզում կրթական ծրագիրը բավականին հագեցած և ծավալուն է :
Ի՞նչ ենք արել մենք, որպեսզի այն հնարավոր լինի մատուցել այդ տարիքի երեխաներին՝ առանց ավելորդ լարվածության:
«Գորով»-ը առաջին մասնավոր մանկապարտեզն է Հայաստանում, որը ստացել է լիցենզավորում շվեդական առաջատար Folkuniversitetet համալսարանի կողմից և ունի իրավունք կրթել երեխաներին PBL մեթոդի միջոցով: Այս մեթոդն են կիրառում աշխարհի զարգացած երկրների առաջատար բուհերը, դպրոցները և մանկապարտեզները : Վերջինս մեթոդ է, որի օգնությամբ հնարավոր է անգամ տվյալ տարիքի համար շատ բարդ թվացող թեմաները յուրացնել հեշտությամբ՝ ներգրավելով նրանց ուրախ և հետաքրքիր գործընթացի մեջ՝ զարգացնելով նրանց մեջ այնպիսի հմտություններ, որոնք, համոզված եղեք , կապահովեն պատրաստվածության բարձր մակարդակ և հնարավորություն կտան հեշտությամբ ինտեգրվել նոր պայմաններին:
Դե ինչ, հարգելի ծնողներ, ցանկանու՞մ եք ձեր երեխային տեսնել բազմակողմանի զարգացած, ինքնավստահ և հաջողակ, ուրեմն բարի գալուստ «Գորով» մանկապարտեզ:
Մեր առաքելությունն է
Զարգացնել պատասխանատու, ինքնավստահ, երջանիկ փոքրիկ անհատներ, ապահովել անվտանգ և հետաքրքիր միջավայր երեխայի կրթման , անհատական կարողությունների զարգացման և ժամանակակից հասարակությունում ինտեգրման համար:
Մեր առավելություններն են`
-
Անվտանգություն: Օդափոխության, անվտանգության հզոր համակարգեր
-
Կրթություն: Հագեցած կրթական ծրագիր, շվեդական PBL ուսումնական մեթոդիկա, բարձրակարգ վերապատրաստված մասնագետներ
-
Համապատասխան միջավայր: Լուսավոր խմբասենյակներ, խաղային բազմազան գոտիներ,հարմարավետ բակ, զարգացնող բարձրակարգ մեթոդական նյութեր/խաղալիքներ